Թունիսցի ռեփերը 6-ամսյա ազատազրկման է դատապարտվել իսլամական բարոյականությանը վնաս հասցնելու համար
Թունիսցի ռեփեր Klay BB.J-ն վեցամսյա ազատազրկման է դատապարտվել իսլամական բարոյականությանը վնաս հասցնելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Al Jazeera-ին:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ նրա երգերում իշխանությունները «հայտնաբերել են ըմբոստության կոչեր, ինչպես նաև իսլամին և կառավարությանն ուղղված վիրավորանքներ»:
Երգիչի դատը տևել է յոթ րոպե, ինչից հետո Klay BB.J-ն տեղափոխվել է բանտ:










