Հաքերները գողացել և հրապարակել են Միշել Օբամայի անձնական տվյալները

11:49 • 27.09.13

Ամերիկացի հաքերները գողացել են մոտ 4 մլն ամերիկացիների անձնական տվյալները, այդ թվում նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայինը, գրում է pravda.ru-ն։

 

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները պարզել են, որ հաքերները կոտրել են բրոքերների համակարգչային կորպորատիվ համակարգը, որտեղ պահվում են միլիոնավոր հաճախորդների մասին տեղեկություններ։

 

Հանցագործներին հաջողվել է ստանալ Միշել Օբամայի և այլ հայտնի մարդկանց սոցիալական ապահովության համարների բազան։ Համացանցում որոշ ժամանակով հայտնվել են Բիլ Գեյթսի, դերասան Էշթոն Քաթչերի և այլ հայտնի մարդկանց անձնական տեղեկությունները։


ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հետաքննություն են վարում։