Զիմբաբվեում 81 փղերի թունավորած 3 տղամարդիկ դատապարտվել են 16 տարվա ազատազրկման

00:34 • 27.09.13

Զիմբաբվեում 16 տարվա ազատազրկման են դատապարտել 3 տղամարդկանց, ովքեր թունավորել էին 81 փղերի, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Դատապարտյալները ցիանիդ են լցել ջրամբարների մեջ, որտեղից որ ջուր էին խմում փղերը: Կենդանիների դիակներից նրանք սղոցում էին ժանիքները և սև շուկայում յուրաքանչյուրը վաճառում էին մոտ 120.000 դոլարով: Ձերբակալության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է փղի 17 ժանիք:


Այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս 5 մարդու:

 

Նախապես հայտնի էր, որ որսագողերի զոհ է դարձել 41 փիղ, սակայն հետագայում պարզ է դարձել, որ նրանք սպանել են 81 կենդանու: