Չինաստանում փորձել են վաճառել 92 երեխայի

13:05 • 28.09.13

Չինաստանի ոստիկանությունը զանգվածային գործողություն է իրականացրել, որի արդյունքում ազատվել է 92 առևանգված երեխա:

 

Նախնական տվյալներով՝ հանցախմբի անդամները երեխաներ են առևանգել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Յունան և Սիչուան շրջաններում և վաճառել նրանց ամբողջ Չինաստանով: Երեխաների վաճառքի ցանցի հետաքննության շրջանակներում արդեն 300 մարդ է ձերբակալվել, գրում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով BBC-ին:


Հաղորդվում է, որ հատուկ գործողություններն անց են կացվել չինական 11 շրջաններում:

 

Չինաստանում մարդկանց առևանգում են` այնուհետ վաճառելու նպատակով՝ որդեգրման, ստրուկի աշխատանքի, մարմնավաճառության և նաև մուրացկանությամբ զբաղվելու համար: Առավել շատ գողանում են տղա երեխաների, քանի որ նրանց «գնորդներն» ավելի շատ են Չինաստանում: