ՄԱԿ-ի փորձագետները չեն այցելի Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման բոլոր վայրերը
ՄԱԿ-ի փորձագետները չեն հասցնի լինել Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառման բոլոր վայրերում, հայտնում է gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ «ներկայիս այցի շրջանակները շատ նեղ են բոլոր վայրերն այցելելու համար»:
Փորձագետները ենթադրում են, որ անհրաժեշտ է նվազագույնը ևս մեկ այցելություն Սիրիա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի փորձագետները կուսումնասիրեն Սիրիայում քիմիական հարձակման 7 դեպքի մասին տեղեկությունները:










