Հունաստանում ձերբակալվել են աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդն ու պատգամավորներ
Հունաստանում ձերբակալվել են աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Նիկոս Միխալոլիակոսը և կուսակցության հինգ պատգամավոր, որոնք կասկածվում են հանցավոր գործունեության համար, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հունաստանի կառավարությունը մտադիր է դադարեցնել կուսակցության ֆինանսավորումը:
Իշխանությունների գործողությունները կուսակցության դեմ, որը հասարակության մեջ հաճախ անվանվում է նեոնացիստական, ձեռնարկվել են նեոնացիստների խմբի կողմից հակաֆաշիստ երաժիշտ Պավլոս Ֆիսասի սպանությունից հետո: Մի քանի օր առաջ Ֆիսասի սպանության առնչությամբ գաղտնազերծվել էին կուսակցության մի քանի պատգամավորների հեռախոսազրույցները:
Կուսակցությունը 300 հոգանոց խորհրդարանում 18 մանդատ ունի, անցած տարվա ընտրություններում այն ստացել էր 7 տոկոս ձայն: Կուսակցությանն աջակցությունը մեծանում է տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգընթաց:










