Քեմերոնն աջակցում է ընտանեկան արժեքներին՝ թեթևացնելով զույգերի հարկային բեռը
Մեծ Բրիտանիայի միլիոնավոր ամուսնացած զույգերի հարկային արտոնություններ կտրամադրվեն, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Daily Mail-ի համար գրված հոդվածում:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականից:
«Ամուսնության արժեքները տալը և վերցնելն է, աջակցությունը և ինքնազոհությունը՝ արժեքներ, որոնց կարիքն ամենաշատն ունենք»,- գրել է Քեմերոնը:
«Ամուսնությունը լավ բան է մեր երկրի համար, և մենք ցանկանում ենք ամուսնությանը մեր աջակցությունը հայտնել»,-ասել է նա:
Հարկային այս օգնությունը հասանելի կլինի նաև միասեռական զույգերին:










