Հայտարարվել են «Միսս Աշխարհ-2013»-ի շրջանակում կայացած մրցույթների հաղթողները (լուսանկարներ)
Ինդոնեզական Բալի կղզում ընթացող «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի ժյուրին եզրափակիչից մեկ օր առաջ հայտարարել է 5 ներքին մրցույթների հաղթողներին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով միջոցառման պաշտոնական կայքը։
«Թոփ մոդել» մրցույթի հաղթող է դարձել ֆիլիպինուհի Մեգան Յանգը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, ամերիկուհի Օլիվյա Ջորդանը և ֆրանսուհի Մարին Լորֆելինը։ «Միսս Ուկրաինա» Աննա Զայաչկովսկայան և «Միսս Բրազիլիա» Սանկլեր Ֆրանցը զբաղեցրել են 4-րդ և 5-րդ տեղերը։
«Սպորտ» մրցույթում հաղթանակ է տարել նիդեռլանդուհի Ժակլին Ստեենբեկը։ «Լողափնյա նորաձևություն» մրցույթում առաջատար է «Միսս Բրազիլիան»։ «Մուլտիմեդիա» մրցույթի առաջատարն է հնդկուհի Նավնիտ Դիլոնը, իսկ «Նպատակային գեղեցկություն» մրցույթում հաղթանակը տոնել է նեպալցի գեղեցկուհին։


Ֆիլիպինուհի Մեգան Յանգ

Նիդեռլանդուհի Ժակլին Ստեենբեկ

Հնդկուհի Նավնիտ Դիլոն

«Միսս Բրազիլիա-2013»

«Միսս Նեպալ 2013»










