Նոր երկրաշարժ Պակիստանում

13:27 • 28.09.13

Պակիստանում այսօր տեղի է ունեցել 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը հղումով:

 

 

Երկրաշարժը տեղի է ունեցել երևանյան ժամանակով 11.34-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ավարան քաղաքից 96 կմ հյուսիս-արևելք, իսկ հիպոկենտրոնը` 14.8 կմ խորության վրա:

 

Հիշեցնենք, որ երեքշաբթի Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի էր ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ: Զոհերի թիվն անցել է 500-ը: