Պակիստանում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել
Պակիստանում շաբաթ օրը տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնում է РИА Новости-ն՝ France Presse գործակալությանը հղումով:
6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է հյուսիսարևելյան Ավարան քաղաքից 96 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Պակիստանում տեղի էին ունեցել մի շարք հզոր երկրաշարժեր, որոնց զոհ էր գնացել 515 մարդ:










