Թեհրանում Ռոհանիի վրա ձվեր և կոշիկներ են նետել` Օբամայի հետ զրույցի պատճառով

14:39 • 28.09.13

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից Թեհրան վերադարձած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վրա ձվեր և կոշիկներ են նետել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է The New York Times-ի լրագրողը, հայտնում է gazeta.ru-ն:

 

Դա տեղի է ունեցել Թեհրանի օդանավակայանում, որտեղ հավաքվել է մոտ 100 մարդ, որոնք դեմ են Իրանի միջուկային ծրագրի հարցում զիջումներին:

 

Ավելի վաղ Իրանի նախագահ Ռոհանին 1979 թվականից ի վեր առաջին անգամ զրուցել է ԱՄՆ նախագահի հետ: