2014թ-ի բյուջեով 15%-ով կավելանան կենսաթոշակները և 40%-ով` աշխատավարձերը. վարչապետ
ՀՀ կառավարության կողմից հաստատվեց 2014թ-ի բյուջեն, որով նախատեսված է հունվարի մեկից 15%-ով ավելացնել կենսաթոշակները, իսկ հուլիսի 1-ից՝ 40 տոկոսով աշխատավարձերը: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այս երկու ավելացումները հիմնականում տեղի են ունենալու հենց այն լրացուցիչ` շուրջ 90 մլրդ դրամի ավելացման շնորհիվ, որ մենք 2014թ.-ի բյուջեն 2013թ.-ի համեմատ այդքանով ավելացնելու ենք: Միևնույն ժամանակ փոփոխություններ կատարեցինք կապիտալ ծախսերի ավելացման արդյունքում դպրոցաշինության և ճանապարհաշինության ծախսերն ավելացնելու համար»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց. «Մեզ սպասվում է բավականին լարված աշխատանք՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով»:
Ասվածը բացատրեց նրանով, որ զարգացող երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացում է գրանցվում, այդ թվում նաև 2013-2014թթ-ի տնտեսական աճի վերաբերյալ կանախատեսումները ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը Հայաստանի վրա էական ազդեցություն է թողնում:
«Սա առաջին և կարևոր խնդիրն է: Երկրորդը` վերջին տարիներին մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանարգվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման ու հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, որպեսզի տեղի չունենա հարկայի բեռի ավելացում»,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ այդիսկ պատճառով չեն ավելացնելու հարկային բեռը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշումներ չլինեն:
Անդրադառնալով ՀՀ նախագահի որոշմանը Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մասին, վարչապետը նշեց, որ սրանով տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծելու է նոր միջավայր է, և իրենք պետք է նրանց համար ստեղծեն ավելի հարմարավետ հնարավորություններ, այդ անցումը սահուն կատարելու համար:
«Այս ամենը հաշվի առնելով հարկային եկամուտների ցուցանիշը ճշգրտում ենք շուրջ 11 միլիարդ դրամով և արդյունքում հարկեր ՀՆԱ ցուցանիշը թողնում ենք անփոփոխ»,- ասաց վարչապետը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2014թ-ի պետական բյուջեի նախագծով առաջարկվում է եկամուտների գծով հաստատել 1 տրլ 127 մլրդ 400 մլն դրամի չափով գումար, ծախսերի մասով՝ 1տրլ 237 մլրդ 900 մլն-ի չափով, պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսել 110 մլրդ 500 մլն-ի չափով գումար:










