Անգելա Մերկելի մրցակիցը հեռանում է քաղաքականությունից
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) կանցլերի արդեն նախկին թեկնածու Պեեր Շտայնբրյուկը հայտարարել է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին, գրում է Обозреватель-ը։
Շտայնբրյուկի մտադրության մասին հայտնի է դարձել Բեռլինում կայացած կուսակցության «փոքր համագումարի» ընթացքում։
«Իմ կարիերան ավարտվում է»,- հայտնել է Շտայնբրյուկը։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ չի ձգտում պաշտոններ ստանալ կուսակցությունում և երկրի խորհրդարանում։
Հիշեցնենք, որ Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կրկին երկրի կանցլերն է Անգելա Մերկելը:










