Սուդանում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 180-ի
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են 180 զոհերի մասին՝ Սուդանի մի շարք խոշոր քաղաքներում տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնք սկսվել էին վառելիքային սուբսիդիաները կրճատելու կառավարության մտադրության պատճառով, հայտնում է BBC-ն:
Երկրի իշխանությունները միաժամանակ պնդում են, որ զոհերի թիվը չի գերազանցում 29-ը:
Ոստիկանությունը մայրաքաղաք Խարթումում և Օբդուրման արբանյակային քաղաքում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու նպատակով:
Ուրբաթ ավելի վաղ հաղորդվում էր, որ կառավարությունը փակել է Sky News Arabia Al Arabia միջազգային ԶԼՄ-ների խարթումյան ներկայացուցչությունները՝ այդ քայլը մեկնաբանելով վերջիններիս կողմից ցույցերի ոչ օբյեկտիվ լուսաբանման հետևանք:










