Սուդանի իշխանությունները փակում են ԶԼՄ-ները

14:56 • 28.09.13

Սուդանի իշխանությունները, որտեղ արդեն 6-րդ օրն է չեն դադարում բողոքի ակցիաները, փակել են 2 արբանյակային հեռուստաալիք և դադարեցրել են մի քանի թերթերի թողարկումը, գրում է ДНИ.ru-ն։

 

Հայտնի Sky News Arabia և Al Arabiya արբանյակային հեռուստաալիքների ներկայացուցչությունները Խարթումում փակվել են այն պատճառով, որ սկսել են ակտիվորեն տեղեկացնել Սուդանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ որպես աղբյուրներ ներգրավելով ընդդիմության ներկայացուցիչներին։ Իշխանությունները հեռուստաընկերությունների բոլոր այն աշխատակիցներին, որոնք Սուդանի քաղաքացի չեն, հայտնել են երկիրը լքելու անհրաժեշտության մասին։


Ավելի վաղ գրեթե ամբողջ երկրում անջատվել էր ինտերնետը։


Բողոքի ակցիայի կազմակերպիչները մեղադրում են իշխանություններին Սուդանում ազգային բողոքի ազատ լուսաբանմանը խանգարելու փորձերի համար։ Պաշտոնյաները, իրենց հերթին, խոսում են սադրանքների մասին։