Վթար Լոռու մարզում, երկու երիտասարդ հոսպիտալացվել են

10:19 • 29.09.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռի Բերդ–Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 37 LU 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թմբին, ինչի հետևանքով 1993թ. ծնված Ս. Օ.-ը և 1987 թ. ծնված Ռ. Կ.-ը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:


Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: