Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկել պատգամավորի որդին և ևս 3 անձ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները երեկ` հոկտեմբերի 29-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 4 անձի: Նրանք են, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ 20-ամյա Աշոտ Մանուկյանը, Երևան քաղաքի Բուդապեշտի փողոցի բնակիչ, 17-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, Երևան քաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 21 ամյա Ռոբերտ Մասումյանը և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 25-ամյա Սամվել Հարությունյանը:
Այս մասին հայտնում է հայտնում է shamshyan.com կայքը:
Ա.Մանուկյանը, ըստ կայքի տեղեկությունների Ազգային ժողովի պատգամավոր, «Դերժավայի Արկադ» մակնավամբ Արկադի Համբարձումյանի քրոջ տղան է, «Դերժավայի Սլավի» թոռը, իսկ 17-ամյա Ս. Համբարձումյանը պատգամավոր Ա. Համբարձումյանի տղան, իսկ Ռ. Մասումյանը, հայտնի գործարար «Բենզին Ռուբո» մականվամբ ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի տղան է:
Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանությունը օպերատիվ տվյալ էր ստացել, որ Աբովյան փողոցում կրակոցի ձայներ են լսվում և մեկնելով նշված վայր, նկատում են Audi A7 մակնիշի 05 AA 500 համարանիշի ավտոմեքենան և նշված երիտասարդներին, որոնք, տեսնելով ոստիկաններին, փորձել են փախուստի դիմել, սակայն դա նրանց չի հաջողվել:
Մանրամասները կարդացե՛ք սկզբնաղբյուր կայքում:










