Ասադի հրաժարականը օրակարգում չէ. Սիրիայի արտգործնախարար
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի հարցը օրակարգում չէ, ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը՝ Sky News Arabia հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ասադը կմնա Սիրիայի օրինական նախագահը՝ մինչև 2014թ.-ի կեսերը, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Ոչ ոք դրանում թող չկասկածի»,-ասել է Մուալլեմը։
Նա, սակայն, չի պատասխանել, թե մասնակցելո՞ւ է արդյոք Ասադը նախագահական ընտրություններին։
Սիրիացի նախարարը հաստատել է, որ կառավարությունը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով «Ժնև 2» համաժողովին և երկխոսել ընդդիմության հետ։










