Շանհայում սկսել է գործել ազատ առևտրային գոտին

11:05 • 29.09.13

Չինական Շանհայ քաղաքում այսօր առավոտյան պաշտոնապես բացվել է ազատ առևտրային գոտի. տեղեկացնում է Lenta.ru-ն։


Շանհայը
չինական իշխանությունների համար «փորձնական» կլինի՝ շուկայական կողմնորոշման և տնտեսական հզորության ամրապնդման համար։


Գոտու
զարգացման նախագիծը բաժանված է 10 տարիների։ Տարածքում բոլոր տեղական և օտարերկրյա ընկերությունները ազատված են լինելու հարկերից, սակայն ինտերնետ-գրաքննության որևէ թուլացում տեղի չի ունենա։


Բացի այդ, ազատ առևտրի գոտում կապահովվի յուանի ազատ փոխանակելիությունը։ Պեկինի արևմտյան գործընկերները կասկածում են, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են նվազեցնել ազգային արժույթի փոխարժեքը, որպեսզի գնային առավելություն ունենան արտաքին շուկայում։