Հնդկաստանում շենքի փլուզման արդյունքում զոհվել է առնվազն 40 մարդ
Հնդկական Մումբայում 4 հարկանի բնակելի շենքի փլուզման արդյունքում զոհվել է առնվազն 40 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 73 մարդու, որոնցից 32-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում:
Ոստիկանությունը ձերբակալել է շենքի առաջին հարգում գտնվող խանութի տիրոջը, ով կասկածվում է սրահների ապօրինի վերափոխման մեջ: Դատարանը տղամարդուն կալանքի տակ է թողել մինչև հոկտեմբերի 1-ը:
Շենքի փլուզման հստակ պատճառը դեռևս հաստատված չէ:










