Իրաքում մահապարտ-ահաբեկչի գործողությունների հետևանքով զոհվել է 25 մարդ

21:44 • 29.09.13

Իրաքյան Մուսսայաբ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, իսկ ևս 50-ը վիրավորվել են: Մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել շիական մզկիթում ընթացող աղոթքի ժամանակ, ինչի արդյունքում շենքը մասնակիորեն փլուզվել է: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցչին:


Ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել կատարվածի համար:


Կիրակի օրը պայթյուններ են հնչել Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարության մայրաքաղաք Իրբիլում: Ըստ ԶԼՄ-ների, դրանց հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ: