Իսրայելյան կործանիչները ներխուժել են Լիբանանի օդային տարածք
Իսրայելի մի քանի ինքնաթիռ և անօդաչու սարք խախտել են Լիբանանի օդային տարածքը. տեղեկացնում է Взгляд-ը՝ արաբական երկրի լրատվամիջոցների հղումով։
Լիբանանի ազգային գործակալությունը, վկայակոչելով լիբանանյան բանակից տարածած հաղորդագրությունը, գրում է, որ ողջ օրվա ընթացքում երկրի երկնքում նկատվել են 6 իսրայելյան ինքնաթիռներ։
Դրանք թռել են ցածր բարձրության վրա՝ Բինթ Ջեմեյլ, Բամաթիե և Ջեզինե բնակավայրերում։ Կործանիչներից հետո հայտնվել են անօդաչու սարքերը։
Իսրայելական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ իսրայելական ինքնաթիռներն օդ են բարձրացել, երբ ռադարները չճանաչված օբյեկտ են նկատել։
Ավելի ուշ ևս մեկ ինքնաթիռ հայտարարված տագնապից հետո օդ է բարձրացել Իսրայելի հարավում։










