Բեռլուսկոնիի կուսակցությունը ներկայացնող նախարարները հրաժարական են տվել

00:40 • 29.09.13

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը ներկայացնող նախարարները հրաժարական են տվել և հեռացել են կոալիցիոն կառավարությունից, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France 24-ին


Համապատասխան հայտարարություն շաբաթ օրը հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն, ով հանդիսանում է Բեռլուսկոնիի կուսակցության քաղաքական քարտուղարը:


Ավելի վաղ Բեռլուսկոնին իր կուսակցության նախարարներին կոչ էր անում բողոքի նոտա ներկայացնել ներկայիս վարչապետ Էնրիկո Լետային: