Ռուսաստանում դատարանը ձերբակալել է Arctic Sunrise նավի վրա գտնվող Greenpeace-ի բոլոր ակտիվիստներին
Մուրմանսկի Լենինյան դատարանը 2 ամսով կալանավորել է Greenpeace-ի ակտիվիստներին, ովքեր գտնվում էին Arctic Sunrise նավի վրա, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով FlashNord-ին:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր ձերբակալվածներից առաջինը Greenpeace-ի մամլո քարտուղար Դմիտրի Լիտվինովն է, իսկ վերջինը Բրազիլիայից եկած ակտիվիստ Անա Պաուլա Մացիելը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Նիդերլանդներից և Ֆինլանդիայից եկած ակտիվիստների ձերբակալությունների մասին:
Ուրբաթ օրը Arctic Sunrise-ի անձնակազմի 30 հոգուց 22-ը ձերբակալվել էին:










