Իսրայելում իրանցի լրտես է ձերբակալվել

17:10 • 29.09.13

Իսրայելի ներքին անվտանգության գործակալությունը հայտնել է, որ ձերբակալվել է հօգուտ Իրանի լրտեսող անձ, հայտնում է France Press-ը:


Լրտեսության մեջ կասկածվող անձը Բելգիայի քաղաքացի է և ձերբակալված է եղել դեռ սեպտեմբերի 11-ին, սակայն այդ մասին հայտնվում է իրանա-իսրայելական հարաբերությունների սրման նոր փուլում, երբ այդ երկրի ղեկավարությունը խոստանում է ՄԱԿ-ում «մերկացնել» Իրանի նոր ղեկավարությանը, նշում է աղբյուրը:


Ձերբակալված անձի մոտ հայտնաբերվել են Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանատան լուսանկարներ:


Նշվում է, որ նա 58-ամյա ոմն Ալի Մանսուրին է, ում, ըստ իսրայելցի հետախույզների, ուղարկել են իրանցի զինվորականները: