Սյունիքում այսօր ԱԺ լրացուցիչ ընտրություններ են, դիտորդական ոչ մի ՀԿ չի հետևում քվեարկության ընթացքին
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում այսօր ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են:
Ուշագրավ է, որ այս անգամ որևէ տեղական և ոչ տեղական դիտորդական կազմակերպություն չի հավատարմագրվել ընտրությունների ընթացքին հետևելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում չգտանք ընտրությունները լուսաբանելու հայտ ներկայացրած դիտորդական կազմակերպություն, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն Tert.am-ին հաստատեց տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ միմյանց դեմ պայքարում են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կապանի նախկին քաղաքապետ, այժմ մարզպետի խորհրդական, ՀՀԿ-անդամ Արմեն Կարապետյանը և «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված Սամվել Հայրապետյանը:










