Հնդկաստանի և Պակիստանի նախագահները որոշել են կարգավորել Քաշմիրում տիրող իրավիճակը
Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պայմանավորվել են նվազեցնել միջադեպերի թիվը Քաշմիրում գտնվող վիճահարույց սահմանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայում և տևել է մոտ 1 ժամ:
Երկրների ներկայացուցիչները ընդունել են այցելությունների առաջարկները, սակայն դրանց ժամկետները չեն նշվում:










