Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ կլինի մինչև հոկտեմբերի 11-ը
Մոսկվայի Կարմիր հրապարակը փակ կլինի մինչև հոկտեմբերի 11-ը, հայտնում է «Դոժդ» ինտերնետային հեռուստաալիքը` նշելով, որ պատճառը Լույսի միջազգային փառատոնի անցկացումը և օլիմպիական կրակի ընդունման առաջիկա միջոցառումներն են:
Նախօրեին Հունաստանում վառված կրակը Մոսկվա կհասնի հոկտեմբերի 6-ին, ապա հոկտեմբերի 7-ին կսկսվի դրա էստաֆետը, որը կտևի 123 օր և կավարտվի հաջորդ տարվա փետրվարի 7-ին:
Օլիմպիական կրակի էստաֆետի մեկնարկը կտրվի Կարմիր հրապարակից:
Իսկ երրորդ անգամ Մոսկվայում անցկացվող «Լույսի շրջան» փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը: Դրանից հետո Կարմիր հրապարակը կվերաբացվի հոկտեմբերի 11-ին:










