Ստրասբուրգում ռուս լրագրողները սխալմամբ տարհանվել են հյուրանոցից
Լրագրողները, որոնք Ստրասբուրգ էին ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, երկուշաբթի լույս գիշերը հրդեհի ահազանգի պատճառով ստիպված են եղել լքել հյուրանոցը, գրում է gazeta.ru-ն:
Հյուրանոցում, որտեղ տեղավորվել են ԶԼՄ ներկայացուցիչները, մոտավորապես ժամը 4-ին հնչել է հակահրդեհային ահազանգ, ինչից հետո լսվել է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով կոչը՝ անմիջապես լքել շենքը կրակի տարածման պատճառով:
Իրավիճակի լրջությունն ապացուցել է նաև լուսային ազդանշանների առկայությունը: Հյուրանոցի հյուրերը լքել են իրենց համարները, սակայն շուտով պարզվել է, որ ազդանշանը միացել է մեկի պատճառով, ով ծխել է իր սենյակում:










