«Բիբլոսբանկի» մոտակայքում այրվել է ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում` «Բիբլոսբանկի» մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ջուլի» տաքսի ծառայությանը պատկանող «ԿԻԱՌԻՈ» մակնիշի 14ԼU791 պ/հ ավտոմեքենան (վարորդ ՝ Հ. Լ., ծնվ. 1954թ.) երթևեկելի հատվածից դուրս է եկել, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել՝02.19-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահն՝ ամբողջությամբ:










