Արենիում վրաերթի հետևանքով 2 տարեկան երեխա է մահացել

11:45 • 05.10.13

«ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենան Արենիի գյուղամիջյան ճանապարհին hոկտեմբերի 4-ին` ժամը 18.20-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել երկու տարեկան տղայի:

 

Ըստ Ոստիկանության կայքի՝ երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 

Կատարվում է քննություն: