Բակո Սահակյանը երեք ուսուցչի վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհել
Ուսուցչի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել երեք ուսուցչի։
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, պատվավոր կոչում շնորհվել է.
Սաշա Ավանեսյանին
ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ,
Ժորա Մարգարյանին
ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն,
Անահիտ Պողոսյանին
Ստեփանակերտի N 7 հիմնական դպրոցի տնօրեն:










