Վաղը Պուտինը կտա օլիմպիական կրակի էստաֆետի մեկնարկը
Հոկտեմբերի 6-ին Կարմիր հրապարակում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը կտա Ռուսաստանում Օլիմպիական խաղերի կրակի էստաֆետի մեկնարկը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
էստաֆետը կանցնի Ռուսաստանի բոլոր 83 սուբյեկտներով, կլինի 130 քաղաքներում: Երթի երկարությունը կգերազանցի 65 հազար կմ-ն: Դրան կմասնակցի 14 հազար ջահակիր և 30 հազար կամավորական:
Էստաֆետը կավարտվի 2014-ի փետրվարի 7-ին Սոչիի «Ֆիշթ» մարզադաշտում, որտեղ տեղի կունենա XXII Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:










