Ռուսաստանում արջը «հյուր է գնացել» և կերել տանտերերի բորշչը

11:24 • 05.10.13

ՌԴ Իրկուտսկի շրջանի հողամասերից մեկը լույս հոկտեմբերի 5-ին արջ է այցելել։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, կենդանու «թիրախը» դարձել է բորշչով կաթսան։

 

Արջին վտարել են ոստիկանները, որոնց կանչել են լոգարանում թաքնված տանտերերը։ Նշվում է, որ կենդանուն հաջողվել է վախեցնել օդ կրակելով։

 

Քնից արթնանալով տանտերերը տեսել են, որ արջը կոտրում է իրենց տան ապակին։ Մինչ ոստիկանների գալը կենդանին հասցրել է ուտել ողջ բորշչը, որն ըստ տանտերերի՝ դեռ չէր հասցրել սառչել։