Սոմալիում հատուկջոկատայինները գրոհել են «Ալ-Շաբաբի» հենակետը

14:59 • 05.10.13

Սոմալիում հատուկջոկատայինները գրոհել են «Ալ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման բազան, այն շարժման, որի զինյալները վերջերս Քենիայի մայրաքաղաքի առևտրի կենտրոնում 67 մարդ էին սպանել: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:

 

Հատուկ գործողությունը տեղի է ունեցել նավահանգստային Բրավե քաղաքում, դրան մասնակցել է 2 ուղղաթիռ:

 

Հատուկջոկատայինների ազգային պատկանելությունը, սակայն, չի հստակեցվում: Reuters-ը հայտնում է, որ խոսքն արևմյան ուժերի մասին է, որոնք գրոհել են ծովից: Տեղեկություն չկա նաև սպանվածների կամ տուժածների մասին: