Արքայազն Հարին մասնակցել է Ավստրալիայի ռազմածովային ուժերի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին շաբաթ օրը մասնակցել է Ավստրալիայի ռազմածովային ուժերի հարյուրամյա տարեդարձի առթիվ կազմակերպված տոնակատարություններին՝ ավստրալական նավով անցնելով Սիդնեյի նավահանգստով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհու թոռը նախ այցելել է Սիդնեյում գտնվող ավստրալական ռազմածովային ուժերի «Գարդեն-Այլենդ» բազա: Այնուհետ նա բարձրացել է Leeuwin նավը, որտեղ հանդիպել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի և պաշտպանության նախարար Դևիդ Ջոնսթոնի հետ:
Տոնակատարությունները սկսվել են միջազգային ծովային շքերթով, որին մասնակցել է աշխարհի 17 երկրներից 20 ռազմանավ:










