Իրաքում սպանվել են Աշ-Շարկիա հեռուստատեսության 2 աշխատակից
Իրաքի հյուսիում գտնվող Մոսուլ քաղաքում «Աշ-Շարկիա» արբանյակային հեռուստատեսության 2 աշխատակիցներ են սպանվել, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով France 24-ին:
Անհայտ հանցագործների հարձակումից սպանվել են նկարահանող խմբի 2 անդամներ՝ լրագրող Մուհամմեդ Կարիմ ալ-Բադրանին և օպերատոր Մուհհամեդ Գանեմը:
Ներկայումս կատարվածի համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։










