Հս. Կորեայի իշխանությունները տներ են նվիրել «Օլիմպիադա-2012»-ի հաղթողներին. լրատվամիջոցներ

12:15 • 05.10.13

Հյուսիսային Կորեայի իշխանությունները Լոնդոնում նախորդ տարի անցկացված Օլիմպիական խաղերի 3 հաղթողներին բնակարաններ են նվիրել՝ մարզական մեծ նվաճումների համար, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։

 

Պարգևի են արժանացել ծանր աթլետիկայի օլիմպիական չեմպիոններ Օմ Յուն Չերը և Կիմ Ուն Հուկը, ինչպես նաև ձյուդոիստ Ան Հըմ Էն։

 

«Մենք՝ մարզիկներս, կարողացանք ոսկյա մեդալներ նվաճել՝ շնորհիվ Կիմ Չեն Ընի մեծ սիրո և հոգատարության։ Նա մեզ ուժ էր տալիս»,-ասել է Օմ Յուն Չերը։