Իշխանափոխություն չի նշանակում նախկին նախագահի ձերբակալություն. ՄքՔեյն
Իշխանափոխություն չի նշանակում նախկին նախագահի ձերբակալություն։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հնարավոր ձերբակալության մասին լուրերին:
Նա Վրաստանում անցած տարի անցկացված խորհրդարանական ընտրություններն անվանել է ազատ և արդար և իր մտահոգություններն է հայտնել, որ այս ամսվա վերջին կայանալիք նախագահական ընտրություններից հետո կարող են սկսվել հառակորդների զանգվածային ձերբակալություններ, գրում է apsny.ge-ն:
«Վրաստանի նոր վարչապետին մեղադրում են ռուսամետ տրամադրությունների համար: Այդ պատճառով մտահոգություններ կան, որ հենց Սաակաշվիլին հեռանա նախագահի պաշտոնից, երկրում ձերբակալություններ կսկսվեն: Հնարավոր է՝ Սաակաշվիլուն նույնպես ձերբակալեն: Սակայն անցումային կառավարությունը չի կարող այդ ճանապարհով գնալ»,- ընդգծել է սենատորը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ երկրի վարչապետը հասկանում է տնտեսությունից և հենց այդ պատճառով էլ նա դեռ շարունակում է Եվրամիությանը մոտ լինել։










