Մարոկկոյում անչափահասներին ձերբակալել են Facebook-ում իրենց համբույրի նկարը տեղադրելու համար
Մարոկկոյում ոստիկանությունը ձերբակալել է անչափահասների, ովքեր Facebook սոցցանցում տեղադրել են լուսանկար, որտեղ համբուրվում են, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով France Presse-ին:
Ձերբակալվածները սովորել են նույն դպրոցում՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Նադոր քաղաքում: Ձերբակալման պատճառ է հանդիսացել հասարակական կարգի խախտումը:
Անչափահասների ձերբակալությունն առաջացրել է տեղի բնակիչների վրդովմունքը: Անչափահաս օրինախախտների կալանավորման կենտրոնի առջև նստացույց է ընթանում:
Շատ մարոկկացի անչափահասներ ի նշան բողոքի Facebook-ի իրենց պատին են տեղադրել համբույրներով լուսանկարներ:
Տեղի իշխանությունները հաստատել են ձերբակալության փաստը, սակայն հրաժարվել են մեկնաբանություններից։










