Տղամարդն այրել է իրեն Վաշինգտոնի կենտրոնում
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում տեղի է ունեցել վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ արտակարգ դեպքը: Անհայտ տղամարդը փորձել է ինքնահրկիզում իրականացնել, նա ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է Взгляд-ը՝ հղում անելով ABC-ին:
Ականատեսների խոսքերով՝ տղամարդը բարձրացրել է բենզինի կարմիր տարան, իր վրա բենզին լցրել և վառել: Անցորդները փորձել են մարել կրակը՝ հանելով սեփական վերնաշապիկները:
Հրշեջների տվյալներով՝ տուժածի վիճակը ծանր է: Տղամարդու անունը և տարիքը չի նշվում:
Այս դեպքից մեկ օր առաջ Վաշինգտոնի կենտրոնում կրակոցներով ուղեկցվող հետապնդում էր տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկանությունը սպանել էր մի կնոջ, ով փորձել էր իր մեքենայով մոտենալ ԱՄՆ նախագահի նստավայրին:










