Վրաերթի ենթարկված 63-ամյա կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
11:49 • 05.10.13
«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան hոկտեմբերի 4-ին` ժամը 14.40-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Սուսաննա Բարսեղյանին:
Ըստ Ոստիկանության կայքի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, վերջինս գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










