Բակո Սահակյանը ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի հետ քննարկել է ԼՂՀ զարգացման ծրագրեր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Վահե Գաբրաշին և նրան ուղեկցող անձանց ու քննարկել Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների և արտադրական ոլորտներին:
Բակո Սահակյանը կարևորել է Արցախի զարգացման գործում Սփյուռքի ներուժի օգտագործումը` այն համարելով պահանջված թե քաղաքական, թե ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:










