Վաշինգտոնում մահացել է ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը

23:47 • 05.10.13

Անհայտ տղամարդը, ով շաբաթ օրը ինքնահրկիզման փորձ էր կատարել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Ազգային պուրակում, մահացել է ստացված այրվածքներից, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով CNN-ին:


Ոստիկանությունը հաղորդում է, որ նրանց չի հաջողվել պարզել այրված տղամարդու ինքնությունը, ինչի համար վերցրել են ԴՆԹ անալիզներ:


Ըստ աղբյուրի՝ առաջիկայում հետաքննիչները կփորձեն պարզել կատարվածի դրդապատճառները: