Ֆրանսիայում ավելի քան 60 մարդ տուժել է ծանր թունավորումից
Ֆրանսիայի արևելքում գտնվող Դու դեպարտամենտում ավելի քան 60 մարդ տուժել է ուժեղ թունավորումից: Նրանցից 4-ը գտնվում են ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով դեպարտամենտի համապատասխան ծառայություններին:
Մասնագետները չեն բացառում, որ տուժածների թիվը մոտ ժամանակներս կարող է հասնել 600-ի: Բացի հիվանդանոցներում գտնվող մարդկանցից Բեզանսոնի հիվանդանոց են շարունակում գալ մարդիկ, որոնց անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:
Թունավորումը տեղի է ունեցել մեծ սպորտային տոնի ՝ Օրնան քաղաքի մոտակայքում անցկացվող լեռնային հեծանվավազքի ժամանակ:










