Արարատ գյուղում Mitsubishi Pajero-ի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

13:08 • 06.10.13

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, Mitsubishi Pajero մակնիշի 32 ՕՍ 825 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Օպերատիվ քննչական խումբը Mitsubishi Pajero ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է վարորդի՝ Արարատ քաղաքի բնակիչ 71-ամյա Արտուշ Գրիգորյանի դին: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե սյանը:

Մանրամասներն՝ այստեղ։