22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը Մոսկվա կտարվի...ինքնաթիռով
22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի սկիզբն ազդարարող կրակը ինքնաթիռով Աթենքի «Էլեֆթերիոս Վենիզելոս» օդանավակայանից ուղևորվել է Մոսկվա, գրում է РИА Новости-ն։
«Սոչի 2014» կազմկոմիտեի չվերթի ժամանումը Մոսկվայի «Վնուկովո 3» օդանավակայան սպասվում է տեղական ժամանակով ժամը 14։15-ին։
Կրակը հանդիսավոր կերպով փոխանցվել է ռուսական կողմին շաբաթ օրը՝ Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում կայացած արարողության ժամանակ։ Օդանավակայանից կրակը կտեղափոխվի Կարմիր հրապարակ բայքերների շարասյան ուղեկցությամբ։










