Սիրիայում սկսվել է քիմիական զենքի ոչնչացումը

15:33 • 06.10.13

Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները սկսել են սիրիական քիմիական զենքի ոչնչացումը, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ին։


Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները ՔԶԱԿ-ին լրացուցիչ տեղեկություն էին տրամադրել, որն անհրաժեշտ է թունավոր նյութերի և դրանց արտադրության միջոցների ոչնչացման համար։


Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սիրիական բանակի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ որոշում է կայացրել։ Որոշումը միաձայն ընդունվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների կողմից։