Եմենում սպանվել է Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը

19:13 • 06.10.13

Եմենի մայրաքաղաք Սանաայում գնդակահարել են Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, գրում է Газета.Ru-ն, հղում կատարելով Associated Press-ին:

 

Տղամարդու վրա հարձակում են գործել, երբ նա դուրս էր գալիս խանութից: Երկու անհայտ անձ փորձել են նրան բռնի ուժով մեքենա նստեցնել, իսկ վերջինս ընդդիմացել է և սպանվել: 

 

Այլ վարկածով՝ գերմանական դեսպանատան աշխատակցին սպանել են Գերմանիայի դեսպանի առևանգման փորձի ժամանակ: AFP-ի տվյալներով, զոհվածը դեսպանի թիկնապահն է եղել: