Ալպյան ձյունապատ լեռնալանջերի հիասքանչ տեսքը՝ նկարահանված գագաթից՝ 10 կմ բարձրության վրա (ֆոտոշարք)
Դահուկասահքի սեզոնի բացմանը զուգընթաց զբոսաշրջիկները ողջ ախարհից շտապում են իրենց ձմեռային հանգիստն անցկացնել Շվեյցարիայի Ալպյան լեռնալանջերին: Սակայն զբոսաշրջիկներից մեկը մեկնել է Ալպեր ոչ թե սահելու, այլ՝ նկարահանելու ձյունածածկ լեռների հիասքանչ տեսքը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ լուսանկարիչ Բասթի Հանսենը լեռների գեղեցիկ պատկերներն ստացել է՝ նկարելով դրանք վարձակալած օդանավից: Թռչելով Լոկարնո փոքր քաղաքից, որի բնակչությունը կազմում է 15 000 մարդ, լուսանկարիչն սկսել է իր աշխատանքը 10 կմ բարձրություններում: Հասնելով այդ բարձրությանը՝ նա 6 կմ բարձրությունից լուսանկարել է նաև շվեյցարական Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնտե Ռոզան:










